Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տեսել ենք մի դեպք, որը երևի թե նախադեպը չունի: Ես չեմ հիշի ԱՊՀ դիտորդ, այսինքն՝ միջազգային դիտորդ, որն ուղիղ քարոզչությամբ է զբաղված իր ֆեյսբուքյան էջում, ուղիղ արտահայտվում է քաղաքական ուժերից մեկի կողմ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
«ԱՊՀ դիտորդի այդ պահվածքը մենք արդեն ներկայացրել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով զրկել դիտորդական հավատարմագրումից»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ԿԸՀ-ն արագ կգործի այս մասով:
Նա նաև կարծիք հայտնեց, թե ԱՊՀ առաքելությունը և «Հայաքվե» նախաձեռնությունն այս առումով խնդրահարույց են դառնում այն ձայնագրության լույսի ներքո, որ օրերս հրապարակվել էր, այն է՝ «Հայաքվեի» ղեկավար անձանցից մեկը քննարկում է ՌԴ-ի կողմից ՀՀ-ի ընտրություններին միջամտելու հարցը, և այդ կոնտեքստում դիտարկվում էին ԱՊՀ դիտորդները:
«Այստեղ մենք տեսնում ենք որոշակի տրամաբանական կապ»,- հայտարարեց Դանիել Իոաննիսյանը: