Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին
Օգոստոսի 13-ին՝ ժամը 16.02-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուսայելյան փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել մարմնական վնասվածքներով մի տղամարդ։


Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, մայրաքաղաքի Մուսայելյան փողոցի բնակարաններից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում տղամարդուն սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել իր ազգականը։

45-ամյա տղամարդը, դեպքից կարճ ժամանակ անց մարմնական վնասվածքներ պատճառելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով հայտնաբերվել և ձերբակալվել է։

153