Հեծանվի համաշխարհային օրվա հեծանվաշքերթին մասնակցել է նաև ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի հեծանվորդների ֆեդերացիան նախորդ շաբաթ կազմակերպել էր հեծանվաշքերթ՝ Հեծանվի համաշխարհային օրվա առթիվ։ Շքերթը մեկնարկել էր Հանրապետության հրապարակից և անցել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։
Այս մասին հայտնում է ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանությունը։
Հեծանվաշքերթին մասնակցել է նաև ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։
«Երևանի փողոցներով հեծանիվ վարելը հիանալի էր։ Հուսով եմ՝ ավելի շատ մարդիկ կընտրեն հեծանիվը, քանի որ այն առողջ ապրելակերպի ամենապարզ քայլերից մեկն է»,- նշել է նա։
11 Հունիս, 2026 10:26
184