Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի Գաբալայի շրջանում՝ Գաբալայի կայանից 11 կմ դեպի հարավ-արևմուտք, գրանցվել է երկրաշարժ։

Այս մասին հայտնել են Ադրբեջանի ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոյից։

5․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է էպիկենտրոնում և մոտակա բնակավայրերում։

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ ավերածություններ չեն գրանցվել, սակայն ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի մի քանի շրջաններում:

131