Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Իրանի հետ պատերազմում հաղթել է առանց իր դաշնակիցների օգնության։

«Մենք նրանց աջակցության կարիքը չունեինք։ Մենք հաղթեցինք պատերազմում։ Նրանք նշանակություն չունեցան։ Մենք հաղթեցինք Իրանի դեմ պատերազմում։ Մենք նրանց օգնության կարիքը չունեինք»,- ասել է ամերիկացի առաջնորդը իտալական «La7» հեռուստաալիքի կարճ մեկնաբանության ժամանակ՝ պատասխանելով իրանական ճգնաժամում եվրոպացի առաջնորդների և «G7»-ի երկրների դերի մասին հարցին։

Հունիսի 11-ին Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ Իրանի հետ համաձայնագրի որոշ վերջնական դրույթներ համաձայնեցվել են բանակցություններին մասնակցող բոլոր կողմերի հետ, սակայն ամերիկյան ուժերը կպահպանեն հանրապետության ծովային շրջափակումը մինչև համաձայնագրի կնքումը։

83