Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 12-15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են 292 հանցագործություն:
Մասնավորապես՝
- 65 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 33 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 24 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 13 դեպք՝ խարդախության,
- 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
- 5 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
- 4-ական դեպք՝ շորթման, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի,
- 3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, գույքին տիրանալու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, սառը զենքի հայտնաբերման,
- 2-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը-թփերը ապօրինի հատելու, խուլիգանության, հետամտելու, ինքնասպանության հասցնելու։
Բացահայտվել են նաև մարդու առևանգման, բնակարանային գողության, ավազակության, ավտոմեքենայի գողության, համակարգչային հափշտակության, դրամանենգության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, կողոպուտի, կանխամտածված սնանկության, դատական ակտը չկատարելու, հրազենի ապօրինի շրջանառության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, գույքային վնաս պատճառելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, ազատությունից ապօրինի զրկելու, հրազենի մաքսանենգության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են․
- 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 1-ական դեպք խարդախության, խուլիգանության, թմրանյութի իրացման։
Հայտնաբերվել է 18 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։