Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը նշել է, որ Իսրայելը պարտավոր չէ «որևէ կերպ» պահպանել ԱՄՆ-Իրան համաձայնագիրը, քանի որ նա չի ենթարկվում Վաշինգտոնին։ Նա այս մասին հայտարարություն է հրապարակել X-ում։
«Թրամփի համաձայնագիրը մեզ չի պարտավորեցնում։ Իսրայելը անկախ և ինքնիշխան պետություն է և չի ենթարկվում Միացյալ Նահանգներին»,- գրել է Բեն-Գվիրը։
«Մենք անսահման շնորհակալ ենք նախագահ Թրամփին։ Եվ միևնույն ժամանակ, Իսրայել պետությունը բանանային հանրապետություն չէ»,- հավելել է նա։
Նա հայտնել է, որ Իսրայելը չի կարող համաձայնվել «Հըզբոլլահ»-ի լիակատար ոչնչացումից պակաս բանի հետ՝ շեշտելով, որ չեն կարող հրաժարվել այն տարածքներից, որոնք զորքերը գրավել են և մաքրել ահաբեկչական ենթակառուցվածքներից։