Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք դեմ չենք Պարսից ծոցի երկրների կողմից Իրանի վերակառուցմանը. այս հայտարարությունն արել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։

«Մենք լիովին պատրաստ ենք նրան, որ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրները մեծածավալ ներդրումներ կատարեն Իրանի վերակառուցման գործընթացում»,- ասել է նա։

Խոսելով Պարսից ծոցի արաբական միապետությունների կողմից Իրանում մեծածավալ ներդրումների հնարավորության մասին՝ փոխնախագահն ընդգծել է, որ դրանք չեն լինի ամերիկյան հարկատուների միջոցներով, և դրանց հասանելիությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Թեհրանը խստորեն կատարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։

72