Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Fars-ի փոխանցմամբ՝ իրանական առաջին նավերը սկսել են անցնել Հորմուզի նեղուցով այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն վերացրել է Իրանի նկատմամբ սահմանված ռազմածովային շրջափակումը։

Գործակալության տվյալներով՝ իրանական VLCC լցանավը բաց ջրերից նավարկել է դեպի իրանական նավահանգիստներ և արդեն անցել է շրջափակումը։ Մեկ այլ նավ, որը տեղափոխում է կենդանիների կեր, նույնպես ուղղվում է դեպի Իսլամական Հանրապետություն՝ անցնելով շրջափակման գծով։

Հունիսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման և Հորմուզի նեղուցում նավերի երթևեկության վերսկսման մասին։ 

72