Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականի հունիսից հետախուզվող Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը, մեկ տարի անց ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։

Քննչական կոմիտեից Araratnews-ին փոխանցեցին, որ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը։ Նրա հետ տեսակցությունները սահմանափակվել են։

Հիշեցնենք, որ Կամո Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցված  ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածներով:

306