Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հունիսի 15-21-ը։

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.72մ (21.06.26թ․), որը հավասար է անցյալ տարվա նույն օրվա մակարդակին, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 50 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի հունիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 10.229 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հունիսի 21-ը ներառյալ՝ 124.220 մլն.մ³:

82