Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի ներդրումները ՆԱՏՕ-ում չափազանց մեծ են. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով եվրոպական երկրների որոշումը՝ չմասնակցել Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին։

«Մենք այս ամբողջ ընթացքում ահռելի գումարներ ենք ծախսել։ Կարծում եմ՝ տարեկան մոտ 600 միլիարդ դոլար ենք ծախսում։ Մտածեք միայն՝ ՆԱՏՕ-ի վրա կատարվող ծախսերն ուղղակի խելագարություն են, իսկ նրանք մեզ չեն օգնել»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ եթե Միացյալ Նահանգները նույնիսկ «փոքր հարցերում» չի կարող ակնկալել դաշնակիցների աջակցությունը, ապա իրավունք ունի նաև հրաժարվել նրանց օգնություն տրամադրելուց։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը Եվրոպայի՝ Իրանի հարցում ԱՄՆ-ին աջակցելուց հրաժարվելը «հիմարություն» է որակել։

78