Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի պատվիրակությունը գլխավորող խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ վերջապես համաձայնեցվել է Իրանի 12 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցման հարցը։

The Wall Street Journal-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհում սառեցված իրանական ակտիվների ընդհանուր արժեքը կարող է հասնել մինչև 100 միլիարդ դոլարի։ 20-50 միլիարդ դոլարը կարող է գտնվել Չինաստանում։ Ակտիվների մի մասը սառեցվել է 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր։

ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի են ունեցել հունիսի 21-ին։ Միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի ներկայացուցիչները հայտարարել են, որ հանդիպումը դրական և կառուցողական է եղել։

72