Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 19-ին՝ ժամը 16.20-ին, մայրաքաղաքի Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում քրեական ոստիկանները ձերբակալել են և վարչություն տեղափոխել այս տարվա ապրիլի 29-ից առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող 28-ամյա երիտասարդին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցլ են լիցքավորված մարտական ատրճանակ և գաղտնի փականով դանակ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Նախաքննությունը շարունակվում է։
23 Հունիս, 2026 14:57
79