Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանին՝ նշելով, որ սկզբում բացատրելու և արդարանալու է, թե ինչու են մանդատները վերցնելու, հետո վերցնելու են դրանք:

««Նարե՛կ Կարենիչ, մտել ես արդարանալու շրջապտույտի մեջ: Իսկ դուք մանդատները միանշանակ վերցնելու եք, արդեն բաժանել եք պաշտոնները, թե ով է լինելու փոխնախագահի և հանձնաժողովների թեկնածուն, խմբակցության ղեկավարը, հիմա էլ այն հիմար, սուտ թեզն ես ուզում արդարացնել, թե իբր 300 հազար ադրբեջանցի պետք է գար Հայաստանի Հանրապետություն»,- շեշտել է ԱԺ նախագահը։

ԱԺ նախագահը հարց է հնչեցրել, թե որտեղ են 300 հազար ադրբեջանցիները․ «Հա՜, չեն գալիս, որովհետև «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չի՞ ստացել։ Դե մենք հիմա էլ սահմանադրական մեծամասնություն չունենք Ազգային ժողովում։ Կամ քո հիմքը միայն ադրբեջանցիների որոշ միջին կամ, չգիտեմ, ինչ-որ անհայտ մարդկանց ասածն է, հա՞, վերադարձի մասին, դրա համար որոշել եք, որ մարդկանց ասեք՝ 300 հազար ադրբեջանցի է վերադառնալու»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը։

Նա շեշտել է, որ ընդդիմության ներկայացուցիչները 300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեն գալու:

«Այդ ստի համար և էլի շատ ստերի համար քաղաքական մեծ պատասխանատվության ճանապարհ ունեք անցնելու։ Ասել եմ՝ ամեն անգամ այդ թեզերը Ազգային ժողովում ես ու իմ գործընկերները տալու ենք ձեր գլխներին, տալու ենք ձեր գլխներին՝ հայ ժողովրդին խաբելու, վախեցնելու և սպառնալու համար, ա՛յ սուտասաններ»,- հավելել է ԱԺ նախագահը։

85