Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վերջին մի քանի օրերի ընթացքում Ֆրանսիայում 40 մարդ է խեղդվել՝ փորձելով գետերում և ջրանցքներում լողալով զովանալ ռեկորդային շոգից։
Այս մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն։
Ըստ աղբյուրի՝ ռեկորդային բարձր ջերմաստիճանի ալիքը տարածվել է եվրոպական մի շարք երկրներում՝ ընդգրկելով Մեծ Բրիտանիան, Իտալիան, Շվեյցարիան և Իսպանիան։
Շոգի պատճառով խափանվել է դպրոցների աշխատանքը, փակվել են զբոսաշրջային վայրերը, այդ թվում՝ Էյֆելյան աշտարակը։
Ըստ «Meteo France» օդերևութաբանական ծառայության՝ Ֆրանսիան հունիսի 23-ին գրանցել է ռեկորդային ամենատաք օրը, երբ երկրի հարավ-արևմուտքում գտնվող մի քաղաքում ջերմաստիճանը հասել է 44.3 աստիճան Ցելսիուսի։
Ծառայության տեղեկատվությամբ՝ Ֆրանսիայի 54 դեպարտամենտներում հայտարարվել է տագնապի կարմիր ռեժիմ, ինչն աննախադեպ երևույթ է։ Ամբողջ երկրում մարդիկ փորձում են զովանալ ջրանցքներում և գետերում լողալով։
Կառավարության արտակարգ նիստում երկրի վարչապետը տխուր աղետ է համարել ջրահեղձության դեպքերը՝ նշելով, որ հունիսի 18-ից ի վեր մահացել է 40 մարդ, որոնց մեծ մասը՝ երիտասարդներ