Ալեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկության
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը՝ նշելով, որ այն շուտով կդրվի քվեարկության:
««Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է ԱԺ նախագահը:
23 Հունիս, 2026 16:49
312
Բա ու՞ր են 300 հազար ադրբեջանցիները․ այդ թեզի տակից դուրս չեք գալու․ Սիմոնյան
23 Հունիս, 2026 14:28
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում են ներկայացրել
17 Հունիս, 2026 11:39
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար․ թավիշը պրծել է․ Սիմոնյան
12 Հունիս, 2026 12:26