Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունը ներդնում է հեռախոսների IMEI կոդերի պարտադիր պետական գրանցման և վերահսկողության միասնական համակարգ:
Նոր կարգավորմամբ սահմանվում է բջջային հեռախոսների պարտադիր IMEI գրանցում օրինական ներմուծման պահից, և ներդրվում է քաղաքացիների կողմից սեփական նոր հեռախոսի կոդն առցանց գրանցելու հնարավորություն։ Բջջային կապի ծառայությունների մատուցման համար հեռախոսի IMEI համապատասխանությունը դառնում է պարտադիր։ Բացի այդ, բջջային հեռախոսների ներմուծման և վաճառքի բիզնես գործունեությունն այսուհետ թույլատրվելու է միայն լիազոր մարմնին նախապես ծանուցելուց հետո։
Եթե ֆիզիկական անձն արտերկրից բջջային հեռախոս ներմուծի Հայաստան, որն արտադրված է տվյալ կամ նախորդ տարի, ապա պետք է IMEI կոդի համար պետական տուրք վճարի, եթե 2 տարուց ավելի հնության հեռախոս է՝ չի վճարի։ Այս մասին հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունիսի 25-ին կառավարության նիստի ժամանակ։