Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը՝ Մելանյա Թրամփին, Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։
Սպիտակ տանը՝ Գոհաբանության օրվան ընդառաջ հնդկահավերին ներում շնորհելու ավանդական արարողության ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ Մելանյան օգնել է Ռուսաստանի և Ուկրաինայի բազմաթիվ բնակիչների՝ հասնելու կարճաժամկետ խաղաղության և հրադադարի։
«Դու օգնել ես մեծ թվով մարդկանց Ռուսաստանում և Ուկրաինայում՝ հասնելով կարճաժամկետ խաղաղության, կարճաժամկետ հրադադարի, ինչը թույլ է տվել հարյուրավոր մարդկանց հեռանալ այն շրջաններից, որոնք շուտով այլևս գոյություն չեն ունենա»,- ասել է Թրամփը։
Նա շնորհակալություն է հայտնել կնոջն ամբողջ երկրի անունից՝ ընդգծելով, որ նա հիանալի աշխատանք է կատարել։