Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվայի և Կիևի միջև կապի ուղիները պետք է մնան գաղտնի՝ գործելու համար, երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Որպեսզի գործող ուղիները աշխատեն և գործեն, դրանք պետք է մնան գաղտնի։ Հետևաբար, ես չեմ պատասխանի ձեր հարցին»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կապի ուղիները։

Նա նաև նշել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վալդայում վերջին հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որևէ ուղերձ չի փոխանցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել էր ուկրաինական կողմի հետ մի քանի ուղիներով հաստատված շփումների մասին։

90