ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Կիև «անպարկեշտ քայլ է»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նրա կարծիքով՝ Բայդենի այցն Ուկրաինա համընկնում է ԱՄՆ-ի կողմից չինական օդապարիկի խոցման հետ տեղի ունեցած միջադեպի հետ։

«Այս շարքում է Ջո Բայդենի այցը Կիև։ Այսպիսի փոքր, անպարկեշտ քայլ»,- ասել է նա։
Միաժամանակ Բելառուսի ղեկավարը նշել է, որ բարձր է գնահատում Ջո Բայդենին որպես նախագահ և Կիև այցելելու նրա որոշումը։

«Ապրի՛: Նստեց, գնաց, թույլտվություն խնդրեց Ռուսաստանից կամ զգուշացրեց Ռուսաստանին, բայց այնուամենայնիվ գնաց»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ նման քայլը չի ​​կարելի օրիգինալ համարել։
Բելառուսի նախագահի խոսքով, նման այց եղել է նաև ամերիկյան կողմից ոչ վաղ անցյալում։

«Սա թութակություն է։ Դա եղել է նախկինում: Հենց այսպիսի այցելություն։ Ի՞նչի համար։ Նախագահական ընտրություններ։ Նա՝ Ջո Բայդենը, ցանկանում է այս նախընտրական քարոզարշավին մասնակցել պատերազմի ձիու վրա: Այստեղ հաստատ չի ստացվի։ Ես դա լավ գիտեմ»,- կարծում է Բելառուսի նախագահը։

 

 

1028