Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 21-28-ը Եվրոպայում ռեկորդային շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ, հաղորդում է France 24-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին:

«Շոգային սթրեսը հաճախ անվանում են «լուռ մարդասպան», իսկ եվրոպական տները, աշխատավայրերը և դպրոցները նախատեսված չէին նման ջերմաստիճանների համար», - ասել է տնօրենը։

Ֆրանսիայի պաշտոնյաները նաև հայտնել են, որ չորեքշաբթի՝ հունիսի 24-ից ի վեր երկրում մահացել է մոտավորապես 1000-ով ավելի մարդ, քան սպասվում էր։

Կիրակի՝ հունիսի 28-ին, Չեխիայում գրանցվել է երկու օրվա ընթացքում երկրորդ ռեկորդային ջերմաստիճանը։ Դոկշանում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 41.1°C։

Գերմանիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Եվրոպայում 381 միլիոն մարդ կբախվի 30°C-ից բարձր ջերմային ալիքների։

73