Բելգիայի հավաքականի կիսապաշտպանը պատմական ռեկորդ է սահմանել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը ռեկորդ է սահմանել՝ դառնալով ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաուշ գոլի հեղինակը։ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչում Սենեգալի դեմ խաղում Տիլեմանսը 11-մետրանոցից աչքի է ընկել հանդիպման 124-րդ րոպեի 44-րդ վայրկյանին՝ խփելով աշխարհի առաջնությունների պատմության ամենաուշ գոլը։
Այդ գոլը Բելգիայի հավաքականին լրացուցիչ ժամանակում ապահովել է 3։2 հաշվով հաղթանակ և ուղեգիր դեպի 1/8 եզրափակիչ։ 1/8 եզրափակչում Բելգիայի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի ընտրանու հետ, որը ավելի վաղ 2։0 հաշվով հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։
02 Հուլիս, 2026 22:33
93