Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեծ Բրիտանիայի Ազգային արխիվի կամավոր Մայքլ Սքարը պատահաբար հայտնաբերել է ԱՄՆ Անկախության հռչակագրի հազվագյուտ օրինակ, որը համարվում էր կորած՝ ըստ The Guardian-ի։

Մայիսի վերջին, երբ նա կատալոգավորում էր Բրիտանական ազգային հավաքածուի փաստաթղթերի հավաքածուն, որոնք նախկինում երբեք մանրամասն չէին ուսումնասիրվել, բացել է XVIII դարի Թագավորական նավատորմի նամակագրության հատորը, որտեղ գտել է մի փաստաթուղթ, որի առաջին բառերը նա անմիջապես ճանաչել է.

«Կոնգրեսում, 1776 թվականի հուլիսի 4-ին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հռչակագիրը…»,- նշվում է հրատարակության մեջ։

Փաստաթուղթը Հռչակագրի այսպես կոչված՝ Էքսետերի հրատարակության պատճենն է, որը պահպանված 11 օրինակներից մեկն է և միակը, որը հայտնի է ԱՄՆ-ից դուրս։ Այն գողացվել է ամերիկացի մասնավոր նավից։

 

83