Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մեկ օր առաջ «աջ նախաբազկի օտար մարմին» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի անչափահաս։

Shamshyna.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 2,5-ամյա տղա է։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 27-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի զբոսայգում գտնվող տիրի հրաձգարանում երեխայի 28-ամյա հոր կողմից «Տիր» տեսակի օդաճնշիչ հրացանը լիցքավորելու ժամանակ հրացանի մեջ դրված պարկուճը դուրս է թռել և դիպել երեխայի աջ նախաբազկի շրջանին՝ պատճառելով վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

224