Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ Ֆեյսբուքի պաշտոնական  էջում հրապարակված հաղորդագրությկան համաձայն, շաբաթվա ընթացքում Ազգային ժողով են այցելել Հայաստանի և մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հյուրընկալել է Սյունիքի մարզի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողներին ու դասախոսներին:

Տավուշի մարզի Ազատամուտ, Աչաջուր և Այգեհովիտ գյուղերի աշակերտների հետ հանդիպել է պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի պետական համալսարանի ուսանողներ:

Խորհրդարանական Տիգրան Պարսիլյանը զրուցել է Շիրակի մարզի Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ:

 

 

Հանդիպումների ընթացքում պատգամավորները ներկայացրել են խորհրդարանի գործունեությունն ու հիմնական գործառույթները, անդրադարձել երիտասարդությանը հուզող հարցերին:

Հյուրերը հնարավորություն են ունեցել ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետևել խորհրդարանի արտահերթ նստաշրջանի աշխատանքին:

 

 

Այցելուները եղել են նաև օրենսդիր մարմնի գրադարանում ու թանգարանում

 

216