Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 4-ին՝ ժամը 15։43-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան տանող ավտոճանապարհին այրվում է բեռնատար։

 

101.jpg (226 KB)

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երեք և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: 

61.jpg (171 KB)

Պարզվել է, որ Կապան-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին այրվում է «Scania» մակնիշի կցորդով ավտոքարշակ՝ բեռնված 8 մարդատար ավտոմեքենայով։

62.jpg (191 KB)

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։44-ին, մարվել՝ 18։06-ին։ Այրվել են բեռնատարը, բեռնված ութ ավտոմեքենայից չորսը՝ ամբողջությամբ, երկուսը՝ մասամբ։

195