Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի և Հայաստանի միջև իրականացվում են սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարը նշել է, որ այս ուղղությամբ ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ։

«Այս աշխատանքները շարունակվում են կանոնավոր կերպով։ Մենք արդեն ականատես ենք եղել իրականացվող աշխատանքի առաջին դրական արդյունքներին․ պետական սահմանի շուրջ 13 կիլոմետր հատված արդեն սահմանազատված է»,- ասել է նա։

Ջեյհուն Բայրամովը նաև նշել է, որ կողմերի միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։

 

259