Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կատարի բանակցողները գտնվում են Իրանում, որտեղ հանդիպել են իրանցի պաշտոնյաների հետ՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը նվազեցնելու համար. հաղորդում է «Reuters»-ը՝ հղում անելով աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խորհրդակցությունները համակարգված անցկացվում են Միացյալ Նահանգների հետ։ Դրանց հիմնական նպատակն է ստեղծել պայմաններ ավելի լայն երկխոսության շարունակման և ԱՄՆ-Իրան հրադադարի հուշագրի իրականացման քննարկման համար։
Պարսից ծոցում իրավիճակը սրվել է հուլիսի 7-ի գիշերը Հորմուզի նեղուցով տարանցիկ անցնելու փորձ կատարող առևտրային լցանավների վրա հարձակումներից հետո։ Այս հարձակումներից հետո ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, որին Թեհրանը պատասխանել է՝ հարձակվելով տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա։