Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում իր սպանության հավանականությունը 5.2% է։

«Նախագահական կյանքը շատ վտանգավոր է։ Դա կազմում է 5,2%։ Գիտե՞ք՝ որքան է մահանալու հավանականությունը ավտոմրցարշավորդների մոտ։ 0,1%։ Ռոդեոյի մասնակիցների մոտ էլ՝ 0,1%»,- ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի խնդրանքին մեկնաբանել Իրանի հետ կապված սպառնալիքների մասին տեղեկությունները։

«Ես Իրանի թիրախային ցուցակում առաջինն եմ»,- հավելել է Թրամփը։

175