Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվան և Երևանը կապված են հատուկ հարաբերություններով և երկու երկրների ժողովուրդների միջև անկեղծ սիրով։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Մեզ համար Հայաստանը ոչ միայն ինքնիշխան պետություն է, անխոս, դա այդպես է, այլև պետություն, որի հետ մենք հատուկ հարաբերություններ ունենք մեր ընդհանուր պատմության, ընդհանուր շատ բաների շնորհիվ՝ ընդհանուր ընտանիքների, նախագծերի, բիզնեսների և միահյուսված ճակատագրերի»,- ասել է նա բլոգեր Օլգա Բլագովեշչենսկայայի հետ հարցազրույցում։

225