Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին և 15-ին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 13-ին ժամը 18:00-ից մինչև հուլիսի 14-ը 17:00-ն կդադարեցվի Արտաշեսյան Պող. 51/17 շենքի ջրամատակարարումը:
Հուլիսի 14-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 15-ը 10:00-ն կդադարեցվի Մայիսի 9-ի, Վ.Շենգավիթ 2 փ., Կատովսկու, Մուսաելյանի, Դոդոխյանի, Ղարիբջանյանի, Պատկանյանի, Եղբայրության, Արագածի փողոցների, Մանանդյան 20-41ՀԿՑ շենքերի, Մանթաշյան 10-55 շենքերի, Չեխովի 1-32 շենքերի, Բագրատունյաց 15 շենքի, Գ.Նժդեհ 1-30 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
13 Հուլիս, 2026 21:31
831