Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է կառավարության հրաժարականը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Յուլիա Սվիրիդենկոն ազատվել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնից, Ուկրաինայի խորհրդարանը աջակցել է որոշմանը։
Վարչապետի հրաժարականի օգտին քվեարկել է խորհրդարանի 258 անդամ, իսկ դեմ՝ մեկը։ Հինգ պատգամավոր ձեռնպահ է մնացել, իսկ 47-ը չի քվեարկել։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին նախարարների կաբինետի վերադասավորման, այդ թվում՝ վարչապետի փոխարինման ծրագրերի մասին հայտարարել է միայն կիրակի՝ հուլիսի 12-ին։ Այնուհետև նա հանդիպել է այն ժամանակվա վարչապետ Սվիրիդենկոյի և նրա հավանական իրավահաջորդի՝ Սերգեյ Կորեցկու հետ։
Զելենսկին Սվիրիդենկոյին առաջարկել է նոր պաշտոն, սակայն առանց լրացուցիչ մանրամասների։ Իր հայտարարության մեջ նա հաստատել է իր հրաժարականը և նոր պաշտոնը ստանձնելու պատրաստակամությունը։
14 Հուլիս, 2026 16:41
192