Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնման հնարավորությունը, և արդեն այժմ տարածաշրջան են տեղափոխվում լրացուցիչ զորքեր, զինտեխնիկա և բժշկական անձնակազմ։ Այս մասին հուլիսի 22-ին հայտնել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
«Իրավիճակին ծանոթ աղբյուրների տվյալներով՝ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է տեղափոխում զորքեր, բժշկական անձնակազմ և սպառազինություն՝ նախագահ Թրամփին ավելի լայն ռազմական հնարավորություններ տրամադրելու նպատակով, այն պայմաններում, երբ նա դիտարկում է Իրանի հետ հակամարտության ընդլայնման հնարավորությունը»,- նշվում է հրապարակման մեջ։
Պարբերականի տվյալներով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Մերձավոր Արևելքի տարածաշրջան են տեղափոխվել ԱՄՆ հատուկ նշանակության ուժեր։ Բացի այդ, կործանիչների էսկադրիլիաներ են տեղակայվել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներում։