Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կառավարությունը հուլիսի 23-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության վավերացմանը։

Հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։

Արձանագրությունը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 24-ին և փոփոխություններ է նախատեսում 2018 թվականի սեպտեմբերի 28-ին ստորագրված համաձայնագրում։

Կառավարությունը որոշել է արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար դիմել Սահմանադրական դատարան։ Դրական որոշման դեպքում վավերացման մասին օրենքի նախագիծը կներկայացվի Ազգային ժողով։

Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

92