Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանում Ռուսաստանի քաղաքացու ծեծի շուրջ սկանդալը միտումնավոր կերպով բորբոքվում է երկրի ներսում գտնվող օտարերկրյա գործակալների կողմից՝ ատելություն սերմանելու համար. լրագրողներին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Նրանք ուղղակիորեն արդարացնում են ագրեսիան, ավելին, նրանք հավանություն են տալիս այս ագրեսիային, որը հավասարվել է ֆիզիկական բռնության։ Այստեղ հստակ երևում են կրկնակի ստանդարտները և դրա պատճառը։ Սա շատ պարզ հրաման է՝ Վրաստանում արհեստականորեն ատելություն հրահրելու համար, և այս առաջադրանքը կատարում են հատուկ գործակալներ, գաղտնի ծառայություններ։ Մենք ամեն կերպ կհակադրվենք այս առաջադրանքին և բոլոր նրանց, ովքեր այն կատարում են»,- ասել է Կոբախիձեն։

Հուլիսի 19-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ձերբակալել է մի տղամարդու, որը Թելավիի հյուրանոցում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած կոնֆլիկտից հետո հարվածել է օտարերկրյա քաղաքացու։ 

311