Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիային մասնակցող կամ Իսլամական Հանրապետության նկատմամբ հարվածներ հասցնելուն որևէ կերպ աջակցող ցանկացած պետություն կդառնա Իրանի զինված ուժերի օրինական թիրախը։

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել Չոլպոն-Աթայում։

«Իրանը վերահաստատում է իր անսասան վճռականությունը՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, և հայտարարում է, որ Իրանի դեմ ագրեսիային ցանկացած մասնակցություն, համագործակցություն կամ աջակցություն կհանգեցնի համապատասխան կողմերի միջազգային պատասխանատվությանը», — Արաղչիի խոսքերն է փոխանցում Իրանի ԱԳՆ-ի Telegram-յան ալիքը։

 

 

 

170