Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսպանիայի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարկ Կուկուրելլան Amazon Prime-ի «Married to the Game» վավերագրական ֆիլմում պատմել է, որ երկարացրել է մազերը, որպեսզի իր որդին՝ Մատեոն, որին աուտիզմ է ախտորոշվել, կարողանա իրեն հեշտ ճանաչել։

Կուկուրելլան, որը կարիերայի ընթացքում հաճախ է եղել  ուշադրության կենտրոնում՝ իր արտաքին տեսքի պատճառով, հայտարարել է, որ մազերը չկտրելը անձնական իմիջի նախապատվություն չէ։

«Ես աուտիզմ ունեցող որդի ունեմ։ Կցանկանայի չունենալ ոչ մի լումա, եթե դրա դիմաց որդիս առողջ լիներ։
Ես երկարացնում եմ մազերս, որովհետև նա սիրում է դրանք, որպեսզի միշտ կարողանա ինձ ճանաչել, նույնիսկ եթե մի օր ինձ մոռանա»,- խոստովանել է ֆուտբոլիստը:

Մատեոյին աուտիզմ է ախտորոշվել երեք տարեկանում։ Ֆուտբոլիստի կինը՝ Կլաուդիա Ռոդրիգեսը, հիշել է, թե որքան դժվար էր իրենց համար աջակցություն գտնել. «Ամեն առավոտ Մատեոյին տանում էինք դպրոց և ամեն օր նրան այնտեղից վերցնում էինք արցունքներով»։

 

258