Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 18-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 21։55-ի սահմաններում Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21։40-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Նորիկ Ղ.-ն իրենց տանը, իրեն պատկանող «Ekol Ledy» մոդելի, գործարանային համարով 9 մմ տրամաչափի ատրճանակով 4 կրակոց է արձակել՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների կողմից Նորիկ Ղ.-ն նշված հասցեից, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է։

666