Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հրապարակել է  ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու քայլերը։

«Ահա՛, թե որտեղից սկսել։  

Քայլ 1․ Դիմու՛մ ներկայացրեք ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություն։ 

ԱՄՆ քաղաքացին, օրինական մշտական բնակիչը կամ գործատուն նախ պետք է դիմում ներկայացնի ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություն (USCIS): Հաստատվելուց հետո Ձեր գործն անցնում է հաջորդ փուլ: uscis.gov  

Քայլ 2․ Շարունակեք գործը Վիզաների ազգային կենտրոնում (NVC)։

USCIS-ի կողմից դիմումը հաստատվելուց հետո NVC-ն շարունակում է գործը: Ներկայացրե՜ք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և կատարե՜ք վճարումները: Ձեր գործը պետք է փաստաթղթային առումով ամբողջական լինի նախքան հարցազրույցի նշանակումը։  

Քայլ 3․ Հարցազրույց ԱՄՆ դեսպանությունում կամ հյուպատոսարանում։

NVC-ն կնշանակի հարցազրույցը Ձեր բնակության կամ քաղաքացիության երկրում գտնվող ԱՄՆ դեսպանությունում կամ հյուպատոսարանում: travel.state.gov

Նկատի՛ ունեցեք, որ USCIS-ի կողմից Ձեր դիմումի հաստատումը վիզայի տրամադրում չի երաշխավորում։ Վիզայի համար որակավորված լինելը որոշվում է հյուպատոսի կողմից հարցազրույցի ընթացքում»,- տեղեկացնում է դեսպանությունը։

190