Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը թույլ չի տա ԱՄՆ-ին որոշել պատերազմի և խաղաղության ժամանակը։

Այս մասին շաբաթական մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Անհասկանալի է, թե ինչու է ԱՄՆ-ն կարծում, որ վերահսկում է պատերազմը։ Նա կարծում էր, որ կարող են արագ ջախջախել Իրանին, բայց դա տեղի չունեցավ։ Նրանք պետք է պատասխանատվություն կրեն ստեղծված իրավիճակի համար»,- ընդգծել է Բաղային։

Արտգործնախարարության խոսնակը նշել է, որ Իրանը որոշումներ է կայացնում իր ազգային շահերից և անվտանգությունից ելնելով։ «Մենք երբեք թույլ չենք տվել և թույլ չենք տա ԱՄՆ-ին որոշել պատերազմի և խաղաղության ժամանակը։ Երբ մենք կարծենք, որ դիվանագիտությունը ծառայում է մեր ազգային շահերի պաշտպանությանը, մենք կօգտագործենք այս գործիքը»,- հավելել է նա։

80