Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 6-ը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հեծանվային արշավին մասնակցելու պայմաններ՝

· մասնակիցը պետք է ունենա առնվազն 25 կմ ճանապարհ առանց դադարի հեծանիվ վարելու կարողություն,
· մասնակիցը պետք է ունենա բժշկի թույլտվություն կամ տեղեկանք՝ առողջության վերաբերյալ, որը չի պարունակում հեծանվային արշավին մասնակցության հակացուցումներ,
·մասնակիցը պետք է պատրաստակամ լինի օգոստոս ամսին մասնակցելու նախապատրաստական մարզումներին։

Հեծանվային արշավին մասնակցելու համար  [email protected] էլեկտրոնային հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝ 

· մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն (մարզ, համայնք, բնակավայր), հեռախոսի համարը,
· անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,
· բժշկի թույլտվության կամ առողջության վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը:

Հեծանվորդները հեծանվային արշավին մասնակցում են իրենց հեծանիվներով, ընդ որում՝ թույլատրելի են միայն մեխանիկական հեծանիվները:

Հեծանվային արշավը կամփոփվի եզրափակիչ միջոցառմամբ, որի ընթացքում բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր: Մրցանակային հիմնադրամ նախատեսված չէ։

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը կանցկացվի օգոստոսի 29-30-ը՝ սեպտեմբերին կայանալիք Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ:

123