Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց, որը կիրականացվի 2026 թվականին:

Ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 11 մլն դրամ: Մասնավորապես, կֆինանսավորվեն հետևյալ միջոցառումները՝
· «Մաթեմատիկական ֆիզիկայի ստոխաստիկ և անալիտիկ մեթոդներ» 12-րդ միջազգային գիտաժողով,
· Ավանդական երաժշտության ու պարի ավանդույթների միջազգային խորհրդի (ICTMD) «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային սիմպոզիում,
·    Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն,
·    Արևելյան Եվրոպայի չղջիկների ուսումնասիրության 2-րդ գիտաժողով,
· «Միկրոալիքային և տերահերցային տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցական կապ և օպտոէլեկտրոնիկա» միջազգային գիտաժողով,
· «Ճարտարապետական ժառանգություն և արդի ճարտարապետություն» միջազգային գիտաժողով (ICAHCA-2026),
·  «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն-2026» միջազգային գիտաժողով (ICCEE-2026),
· «Պոպուլյացիոն գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված պոպուլյացիաների շրջանում. գլոբալ առողջապահական հավասարության խթանում» միջազգային աշխատաժողով:

Երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկը լրացվել է հետևյալ նախաձեռնություններով՝ 
·   «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբար,
·   «Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունները» 2-րդ միջազգային քոլեջ,
· Տունը որպես տեքստ. ճարտարապետական և մարդաբանական հետազոտությունների միջազգային ամառային դպրոց-2026,
·   Երիտասարդական միջազգային աշնանային 7-րդ դպրոց «Շրջակա միջավայրի գիտություններ. սննդի ռիսկի և օգուտի գնահատում՝ ԵՄ առաջատար փորձ»:

Ավելի վաղ՝ 2026 թվականի համար, ֆինանսավորման էր երաշխավորվել 13 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 7 դպրոց:

«Գիտական միջոցառման և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգի» համաձայն՝ ՀՀ 2026 թ․ և նախորդ տարիների պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը կարող եք տեսնել այստեղ:

79