Ոչնչացվել է երեք F-35 կործանիչ, զոհվել են մի քանի ամերիկացի սպաներ․ ԻՀՊԿ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ի գիշերային հարվածներին ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը հարվածել են Հորդանանում գտնվող ամերիկյան Ալ-Ազրաք ավիաբազային՝ ոչնչացնելով երեք F-35 կործանիչ, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ): Այս մասին հաղորդել է «Press TV»-ն։
«Այսօր առավոտյան ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերը բազմաթիվ բալիստիկ հրթիռներ են կիրառել՝ Ալ-Ազրաք ավիաբազայում թշնամու F-35 կործանիչների թռիչքուղուն և սպասարկման կայանին հարվածելու համար՝ ամբողջությամբ ոչնչացնելով երեք F-35 ինքնաթիռ և զգալիորեն վնասելով ևս երեքը»,- հայտարարել է ԻՀՊԿ-ն։
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ բազայում զոհվել են մի քանի ամերիկացի սպաներ և սպասարկման անձնակազմ։
Ամերիկացիները չեն հաստատել այս հաղորդագրությունները։
30 Հուլիս, 2026 17:16
371
Պակիստանն ամեն ջանք գործադրում է ԱՄՆ-Իրան բոլոր տարաձայնությունները լուծելու համար․ ԱԳՆ
30 Հուլիս, 2026 15:29
Իսրայելը մտահոգված է Իրանի հարցում ԱՄՆ-ի հստակ ռազմավարության բացակայությամբ․ AP
30 Հուլիս, 2026 14:17
Հայաստանը համեստ ու փոքր պետություն է. Փաշինյանն անհնար է համարում ԱՄՆ-ի ու Իրանի միջև միջնորդ լինելը
30 Հուլիս, 2026 14:00