Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման առիթով։

Ձեր վերանշանակումն այս բարձր պաշտոնում ևս մեկ անգամ վկայում է հասարակության կողմից Ձեր քաղաքական ուղեգծին ցուցաբերվող աջակցության մասին, որն անշեղորեն միտված է բարեկամ Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացին և միջազգային ասպարեզում նրա հեղինակության ամրապնդմանը։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել մեր մշտական շահագրգռվածությունը Տաջիկստանի և Հայաստանի միջև բարեկամության, փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և վստահության երկարամյա ավանդույթների վրա հիմնված կառուցողական համագործակցության հարաբերությունների համակողմանի զարգացման գործում։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ ևս ամեն կերպ կնպաստենք այդ գործընթացի արդյունավետ առաջմղմանը՝ ի շահ մեր ժողովուրդների հիմնարար շահերի։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր հետագա գործունեության մեջ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և անշեղ բարգավաճում»։

160