Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանն օգոստոս 8-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ, հայտնում նախարարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, նորարարությունների և թվային փոխակերպման ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Ժասլան Մադիևը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու օգոստոսի 8-ին կայացած Firebird AI ընկերության «ԱԲ գործարան»-ի պաշտոնական բացման արարողությանը, որին մասնակցել են նաև ՀՀ վարչապետը, ինչպես նաև NVIDIA-ի, Dell Technologies-ի և այլ միջազգային տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ նպաստելով երկու երկրների տեխնոլոգիական էկոհամակարգերի զարգացմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։