Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ԱՄՆ կողմից ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչներին վիզա չտրամադրելու հարցը. հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Ալիմովը։
Ալիմովին նախկինում մերժվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հետ կապված միջոցառումներին մասնակցելու համար վիզա տրամադրելը։ Ամերիկյան կողմը բացարձակապես ոչ մի պաշտոնական կամ ոչ պաշտոնական բացատրություն չի տվել վիզաների մերժման վերաբերյալ։
«Թեման քննարկվել է նաև երկկողմանի հիմունքներով։ Ինչպես հայտնի է, Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը Նյու Յորքում իր աշխատանքային գրաֆիկը սկսել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպմամբ, և այդ հարցը քննարկվել է նաև այնտեղ»,- ասել է Ալիմովը։