Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարար Իրենա Հրստիչին:
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Խորվաթիայի հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում և նշել, որ երկու երկրների միջև վերջին տարիներին ձևավորվել է ակտիվ երկխոսություն։ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ տիկին Հրստիչի այցը նոր ազդակ կհաղորդի համագործակցության ընդլայնմանը նաև առողջապահության ոլորտում:
Իրենա Հրստիչը անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց հետագա իրականացմանը։ Վերջինս կարևորել է նաև առողջապահության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում փորձի փոխանակումը:
01 Հոկտեմբեր, 2026 19:33
63
Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
26 Սեպտեմբեր, 2026 15:20
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը ընդգծել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնման կարևորությունը
25 Սեպտեմբեր, 2026 21:51
Վարչապետը Փարիզում մասնակցել է «Սեզանը և մենք» ցուցահանդեսին
25 Սեպտեմբեր, 2026 18:13