Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կանադայի արևմուտքում բռնկված լայնածավալ անտառային հրդեհները 22,000 մարդու ստիպել են տարհանվել ամենավտանգավոր շրջաններից, կիրակի օրը հաղորդել են կանադական լրատվամիջոցները։

Ավելի քան 10,000 հեկտար տարածք ընդգրկած հրդեհների պատճառով Բրիտանական Կոլումբիա նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն։

Այս պահին նահանգում կա 105 ակտիվ հրդեհի օջախ։ Բնակիչներին տարհանելու համար օգտագործվում են ուղղաթիռներ։

193