ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման և ԱԲ ուղղություններով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ, որը Հայաստան է ժամանել մասնակցելու Firebird AI-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման, արհեստական բանականության, տվյալների կենտրոնների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով:
Երկուստեք կարևորվել է համաշխարհային հեղինակավոր կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացումը:
09 Օգոստոս, 2026 13:51
1404
Պեկինը հերքել է Nvidia-ի գործադիր տնօրենի նկատմամբ լրտեսության մեջ ներգրավվածությունը
09 Նոյեմբեր, 2026 16:38
Թրամփը ցանկանում է Nvidia-ի ղեկավարին ընդգրկել Ասիա մեկնող պատվիրակության կազմում
09 Նոյեմբեր, 2026 12:41
Թրամփի աջակցությունն ունեցող «Nvidia»-ի հետ գործարքը Հայաստանը անսպասելիորեն վերածում է արհեստական բանականության ոլորտի կենտրոնի․ «Bloomberg»
22 Սեպտեմբեր, 2026 12:12